Բլոգ

Բլոգ
Sec Shape 11
Բլոգ

ՓԱՅՏԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՃԻՇՏ ԽՆԱՄՔԸ

Նրբագեղ կահույքը և բնական փայտից պատրաստված արտադրանքները հիանալի ձևավորում են ցանկացած տան ինտերիեր: Այնուամենայնիվ, չնայած բարձր որակի, արտադրանքը հաճախ կարող է վնասվել արտաքին ազդակների պատճառով: Որպեսզի արտադրանքը ծառայի ինչքան հնարավոր է երկար, անհրաժեշտ է ապահովել ճիշտ խնամք և ուշադրություն: Փայտե արտադրանքի օգտագործման ընթացքում հնարավորինս պետք է զգուշանալ հարվածներից, քերծվածքներից, ջրի հետքերից,արևի ճառագայթներից, ինչպես նաև ջերմաստիճանային խիստ փոփոխություններից և օդի խոնավությունից: Ի շնորհիվ ձեր ստեղծած պայմանների փայտե արտադրանքը կծառայի ձեզ երկար տարներ: Սենյակային ջերմաստիճանի կայուն պայմանների պահպանումը (18-24օC) հնարավորություն կտա խուսափել արտադրանքի խոնավացումից և դեֆորմացիաներից: Կարևոր է նաև հարաբերական խոնավության ռեժիմի պահպանումը (40-65%): Սակայն, պետք է հաշվի առնել, որ բնական փայտի համար հավասարապես վնասակար են և՛ շատ խոնավությունը, և՛ չափազանց չոր պայմանները: Բարձր ջերմաստիճանային պայմանները կարող են առաջացնել անցանկալի հետքեր: Իսկ չափազանց չորության պայմաններում կարող է առաջանալ ճեղքեր: Ցանկացած ջերմության աղբյուր անհրաժեշտ է տեղադրել 1 մետր հեռավորության վրա: Բնական փայտից պատրաստված արտադրանքներն օգտագործելիս ջերմաստիճանի և խոնավության թույլատրելի փոփոխություններ1 ժամում պետք է լինի 5 տոկոսից ոչ ավել: Չի թույլատրվում տեղադրել փայտե արտադրանքը խոնավ պատերի հարևքանությամբ: Շատ չոր պայմաններում խորհուրդ է տրվում որոշակի խոնավ միջավայրի ստեղծում: Խոնավեցման պրոցեսը կարող են կատարել ոչ միայն համապատասխան սարքավորումները, այլև ստվեր սիրող բույսերը, կամ արտադրանքի մոտ տեղադրված շատրվանները: Խուսափեք նաև տեղադրել փայտե արտադրանքը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ գտնվող վայրերում: Ջերմաստիճանի և խոնավության օպտիմալ ցուցանիշներից շեղումների արդյունքում դեֆորմացված և ճաքերով արտադրանքն է: Հաճախակի օդափոխեք այն սենյակը, որտեղ գտնվում է փայտե արտադրանքը: Զգուշացեք ցնցումներից, ուժեղ հարվածներից, անզգույշ շարժումներից, բախումներից և այլն: Տեղադրեք կահույքն այնպես, որ այն չխանգարի շարժին: Ցանկալի է, որ հետևողական լինեք մետաղական ամրակների և պտուտակների նկատմամաբ և տարին մեկ անգամ ամրացնեք դրանք: Այսպես զերծ կմնաք կահույքի առանձին մասերի թուլացումից: Զգուշացեք ջրի ներթափանցումից:

Փայտե լաքապատված արտադրանքի առօրյա խնամքի կանոնների մեջ է մտնում չոր, փափուկ և մաքուր կտորով հաճախակի մաքրումը: Չի կարելի օգտագործել խոնավ անձեռոցիկ, քանի որ խոնավության պատճառով փայտը կորցնում է իր բնական փայլը: Շատ խիստ անհրաժեշտության դեպքում լաքապատված կահույքը կարող եք մաքրել ամոնիակի լուծույթով: Փայլը կարելի է վերականգնել նաև ձիթայուղի և կիտրոնի հյութի 1:2 հարաբերությամբ խառնուրդով: Խառնուրդը քիչ քանակությամբ լցրեք մակերևույթին և նրբորեն մաքրեք այն փափուկ կտորով: Փայտե արտադրանքի ճիշտ խնամքի համար անհրաժեշտ է հնարավորինս վերահսկել վնասակար ազդեցությունները և նվազեցնել դրանք: Խանութից խնամքի միջոցներ գնելիս ուշադրություն դարձրեք, թե ինչի համար են նախատեսված դրանք և ինչ բաղադորթություն ունեն: Մի օգտագործեք քիմիական քայքայիչ ազդեցություն ունեցող նյութեր, զերծ մնացեք նաև լվացքի փոշուց և օճառներից: Փայտե կահույքի խնամքի համար օգտագործում են հիմնականում փայլեցնող քսուքներ, սինթետիկ նյութեր, հատուկ պիգմենտավորված յուղեր, ինչպես նաև աերոզոլներ: Աշխատեք չօգտագործել նյութեր, որոնց հիմքում ջուրն է: Հակացուցված է նաև սիլիկոնե մածուկները, որոնց ազդեցությունը բնական փայտը կորցնում է իր հատկությունները: Ներկայումս ամենատարածված սինթետիկ փայլեցնող նյութերը նախատեսված են միայն լաքապատ կահույքի համար: Հարցին, թե ինչպես հեռացնել ժամանակի ընթացքում առաջացած անցանակալի հետքերը, կարող ենք պատասխանել, որ կան հատուկ աղտահանող միջոցներ դրանցից ազատվելու համար: Այնուամենայնիվ խուսափեք անցանկալի հետքերի առաջացումից, քանի որ դրանք կարող են քայքայել լաքապատված մակերեսը: Բիծը հեռացնելու համար նախ ռեագենտը լցրեք փափուկ կտորի վրա, ապա զգուշորեն մաքրեք առաջացած հետքերը: Լաքապատված փայտե արտադրանքի վրայից բծերը կարելի է հեռացնել նաև թեյի օգտագործված մեծ տերևներով, որոնք անհրաժեշտ է փաթեթավորել տոպրակի մեջ: Երբեմն, ժամանակի ընթացքում փայտե արտադրանքը սկսում է խամրել: Որպեսզի վերականգնեք երբեմնի փայլը, օգտագործեք ցանկացած միջոց, որը իր բաղադրության մեջ պարունակում է մոմ: Բացի այդ, մոմը շատ լավ պահպանում է փայտը աղտոտումից: Այն նաև փայլ կհաղորդի փայտե կահույքին՝ գինու, քացախի և ձիթապտղի յուղի լուծույթով: Մաքրելուց հետո անհրաժեշտ է չորացնել մակերեսը փափուկ կտորով: Կահույքի քերծվածքների անհետացման համար օգտագործում են համապատասխան գույնի կոշիկի համար նախատեսված լաքեր կամ մանրացված մանկական կավիճ: Քերծվածքներից կարելի է ազատվել նաև յոդի օգնությամբ: Եթե վնասատուներ են հայտնվել կահույքի մակերեսին, ապա օգնության են հասնում քիմիական նյութերը: Անհրաժեշտ է մշակել կահույքը տերպենային խառնուրդներով (100ժամ), մոմով (5ժամ), կրեոլինով (3 ժամ) և պարաֆինով (5 ժամ): Նաև կարող եք օգտագործել նատրիումի ֆտորիդ (250 գ / 10 լ ջուր):

Թաց սպասքի հետքերը կարելի է հեռացնել ընկույզի մի կտորով: Երբ ընկույզի հյութը չորանում է , կահույքի մակերեսը կարող եք մաքրել չոր կտորով: Սպիտակ հետքերը կարող եք մաքրել ցորենի ալյուրով, որից հետո անհրաժեշտ է փայլեցնել բուսական յուղով: Եթե կահույքի վրա առաջացել է հետք տաք իրերից կամ սպասքից, ապա մշակեք այն բուսական յուղով և սպիտով (1:1 հարաբերությամբ): Եթե դա րի օգնում, այդ դեպքում կիրառեք նավթ պարունակող քսուք, 7-8 ժամ անց կարող եք փայլեցնել կահույքը կտորով: Մեքենայի բենզինը նույնպես ունի ախտահանիչ հատկություն: Մոմի հետքերը խնամքով կարելի է հեռացնել տաքացված դանակի ծայրով, որից հետո մաքրեք մակերեսը բենզինով:

Փայտե խոհանոցայն տախտակների խնամք: Անհրաժեշտ է լվանալ օգտագործելուց անմիջապես հետո՝ տաք ջրով, ապա մանրակրկիտ չորացնել: Տեղադրեք այն հորիզոնական դիրքով, որպեսզի չդեֆորմացվի: Եթե նկատում եք դեֆորմացիա, ապա մակերևույթին դրեք խոնավ կտոր, ապա հարփեցրեք արդուկով՝կրկնելով գործողությունը այնքան, մինչև փայտը նորից հարթ չդառնա: Մի՛ խոնավեցրեք տախտակը մեծ հետքերից ազատվելու համար: Պարզապես մծակեք այն աղով և սոդայով, ապա մակերեսին քսեք կես կիտրոն, յուղապատեք հեղուկ պարաֆինով կամ մեղրամոմով: Քսուքը քսեք չոր մակերևույթին, թողեք մի քանի ժամ և հետո խնամքով մաքրեք: Այս պրոցեսը կարելի է իրականացնել տարին, առնվազն, 1 անգամ: Խորհուրդ չի տրվում յուղապատել արևածաղկի կամ բուսական յուղով, քանի որ կարող է առաջանալ տհաճ հոտ, որը կարող է փոխանցվել սննդին: Կաղնու կամ հաճարենու փայտից պատրաստված կահույքը կարող եք սրբել կամ չորացնել չոր կտորով կամ անձեռոցիկով, ապա մաքրեք ավելի խոնավ կտորով, վերջում օգտագործում ենք բրդյա կտոր: Այս տեսակի փայտով պատրաստված կահույքի փայլը վերականգնելու համար մաքրեք այն կտավատի յուղով: Մեծ հետքերը կարելի է վերացնել տաք գարեջրի, շաքարի փոշու և մոմի օգնությամբ, որոնք անհրաժեշտ է մաքրել բրդյա կտորով:

Այս խնամքի միջոցները հնարավորինս պահպանում են կահույքը դեֆորմացիայից և հնարավորություն են տալիս ավելի երկար ծառայել:
Ճիշտ խմամեք Ձեր բնական փայտից պատրաստված կահույքը և նրանք կծառայեն Ձեզ երկար տարներ, պահպանելով նախնական թարմ տեսքը:

2 Քոմմենթ

  • Ալբերտ Գրիգորյան

    Հունվարի 4, 2021      

    Հրաշալի արտադրանք և բարձր որակ👍, անպայման կրկին կգնենք Ձեր կահույքից 🔥

  • Ելենա Մարտիրոսյան

    Մարտի 18, 2021      

    Շնորհակալ եմ գեղեցիկ և որակյալ աշխատանքի համար, ամեն ինչ կատարյալ է 👌

Ձեր կարծիքը